Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Թոնի Կրոսը պատասխանել է իր հաջողության գաղտնիքի մասին հարցին։
«Հաջողության գլխավոր պատճա՞ռը, վստահությունը սեփական ուժերի վրա։ Ես միշտ վստահ եմ եղել իմ որակների վրա։ Չեմ հիշում որևէ խաղ, որտեղ կասկածել եմ՝ ուզում եմ արդյոք դուրս գալ դաշտ», – Կրոսի խոսքերը փոխանցում է Madrid Xtra-ն։
Հիշեցնենք, որ 35-ամյա Թոնի Կրոսը կարիերայի ընթացքում հանդես է եկել Մյունխենի «Բավարիայում», «Բայերում» և «Ռեալում», ինչպես նաև սովորել է «Հանզա» (Ռոստոկ) և «Գրայֆսվալդեր» ակադեմիաներում։ Նա մասնակցել է 754 պաշտոնական հանդիպման, խփել 73 գոլ և կատարել 166 գոլային փոխանցում։ Ակումբային մակարդակում Կրոսն արժանացել է 33 տիտղոսի, այդ թվում՝ 6 Չեմպիոնների լիգայի գավաթի։
Գերմանիայի ազգային հավաքականի կազմում Կրոսը 114 հանդիպումներում դարձել է 17 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ՝ 2014-ին նվաճելով Աշխարհի գավաթը։