Carrusel Deportivo-ի փոխանցմամբ, Լենի Յորոն և Ֆրանկո Մաստանտուոնոն ցանկություն են հայտնել հանդես գալ «Ռեալի» կազմում։
Յորոն ներկա պահին համարվում է ամենապահանջված կենտրոնական պաշտպաններից մեկը։
18-ամյա ֆուտբոլիստը դեմ չէ տեղափոխվել «Արքայական» ակումբ այս ամռանը, քանի որ Նաչոն հեռացավ թիմից։
Մաստանտուոնոի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»։ Կատալոնական ակումբը ուշադրությամբ հետևում է երիտասարդ ֆուտբոլիստի շուրջ ծավալվող իրադարձություններին։
16-ամյա ֆուտբոլիստը հիշեցնում է Ֆեդե Վալվերդեին, ինչն էլ հենց պատճառն է դարձել «Ռեալի» հետաքրքրվածության։
Սակայն «Ռեալը» այս պահին կարևոր է համարում կենտրոնական պաշտպանի դիրքն ուժեղացնելը, ինչը Յորոյի տեղափոխությունը առավել առաջնային է դարձնում։
Los Merengues, Realmadrid.am