Թոնի Կրոսը կարծում է, որ Վինիսիուս Ջունիորը դեռ լիովին չի բացահայտել իր պոտենցիալը։
«Անկասկած նա կարող է երկար տարիներ լինել «Ռեալի» առաջատար ֆուտբոլիստներից մեկը։ Նա դեռ չի հասել իր լավագույն մակարդակին։ Այն, ինչ նա տալիս է թիմին, արդեն իսկ մեծ բան է, բայց աճելու տեղ դեռ կա։
«Լիվերպուլի» դեմ խաղում նրա խփած առաջին գոլը շատ մեծ նշանակություն ուներ։ Նա ամեն ինչ միայնակ արեց ու 2-3 ֆուտբոլիստների մեջ հայտնվելով կարողացավ ճիշտ կողմնորոշվել ու լավ հարված կատարել։
Այդ գոլը կյանք վերադարձրեց ողջ թիմին։ Վստահ եմ, որ առաջիկայում նա դառնալու է աշխարհում լավագույններից մեկը». նշել է Կրոսը։
Los Merengues, Realmadrid.am