Հոդվածներ

ՈՒԵՖԱ-ն թույլ չի տա Մբապեին խաղադաշտ դուրս գալ եռագույն դիմակով
20.06.2024
1923 0

Այսօր համացանցում պտտվում էին Կիլիան Մբապեի եռագույն դիմակով լուսանկարները։

Նշվում է, որ ֆրանսիացին պատրաստ է խաղալ Նիդերլանդների հավաքականի դեմ, սակայն ՈՒԵՖԱ-ն թույլ չի տա նրան խաղադաշտ դուրս գալ եռագույն դիմակով։ 

Ըստ ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի, եթե ֆուտբոլիստը խաղում է դիմակով, ապա այն պետք է լինի մեկ ստանդարտ գույնով։ 

Կիլիանը մի քանի դիմակ է ստացել այսօր կայացած մարզումից առաջ, և թե որ դիմակով կխաղա, պարզ կդառնա այսօր։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված