Իսպանական Marca պարբերականի փոխանցմամբ, Ֆերլան Մենդին մտադիր է մերժել «Ռեալի»՝ նոր պայմանագրի առաջարկը։
Ձախ պաշտպանը դժգոհ է իրեն առաջարկված պայմաններից։
The Athletic-ը հավելում է, որ ԱՊԼ-ի մի քանի ակումբներ ակտիվորեն հետևում են իրավիճակին։
Մենդին ավարտված մրցաշրջանում «Ռեալի» կազմում մասնակցել է 37 հանդիպման։ 2025-ին նրա գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է, ինչը նշանակում է, որ նա կարող է հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով։
Բացի այդ, կա նաև Ալֆոնսո Դևիսի գործոնը։ Գաղտնիք չէ, որ «Ռեալը» հետաքրքրություն է ցուցաբերում կանադացի պաշտպանի նկատմամբ։
Այլընտրանքային տարբերակներ կարող են լինել Ֆրան Գարսիան և Միգել Գուտիերեսը։
Los Merengues, Realmadrid.am