Այսօր Մադրիդի «Ռեալի» պաշտոնական թվիթերյան էջում տեղեկություն էր հայտնվել, որ Ռոդրիգո Գոեսը վնասվածք է ստացել։
Սակայն այդ տեղեկությունը բացակայում է ակումբի պաշտոնական կայքում։
Թվիթեյան էջում գրառման տակ նշված կայքը կեղծ է և չի աշխատում։
Radio Marca-ի փոխանցմամբ, հակերները կոտրել են «Ռեալի» թվիթերյան էջը, և Ռոդրիգոն որևէ վնասվածք չունի։
Հիշեցնենք, որ «Էլչեի» դեմ խաղում Ռոդրիգոն դուրս եկավ փոխարինման և խաղաց մինչև եզրափակիչ սուլիչը։
Los Merengues, Realmadrid.am