«Ռեալն» ու «Բավարիան» առաջիկա ժամերին կքննարկեն Դևիսի տրանսֆերը։
Ավելի վաղ 23-ամյա ֆուտբոլիստը մերժել էր մյունխենյան ակումբի կատարած առաջարկն, իսկ ակումբն իր հերթին հետ էր վերձրել իր առաջարկը։
Նշվում է նաև, որ «Ռեալը» չի պատրաստվում 30 մլն եվրոյից ավել գումար վճարել Դևիսի տրանսֆերի համար։
Cadena SER-ի փոխանցմամբ, «Բավարիայի» ղեկավարությունը առաջիկա ժամերին կապ կհաստատի «Արքայական» ակումբի ղեկավարության հետ, որպեսզի պարզի, թե արդյոք մադրիդցիները պատրաստ են ավելացնել գումարի չափը։
Եթե «Ռեալը» չհամաձայնի գերմանական ակումբի առաջարկին, ապա Դևիսը կմնա «Բավարիայում» ևս մեկ մրցաշրջան, իսկ արդեն 2025-ին ազատ գործակալի կարգավիճակով կարող է տեղափոխվել «Ռեալ»։
Ավարտված մրցաշրջանում կանադացին «Բավարիայի» կազմում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am