Արգենտինայի հավաքականի և ամերիկյան «Ինտեր» Մայամիի հարձակվող Լիոնել Մեսին, որը կարիերայի մեծ մասն անցկացրել է «Բարսելոնայում», խոստովանել է, որ խաղերի ժամանակ իրեն ամենաշատը զայրացրել է Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Սերխիո Ռամոսը:
«Ռամոսի հետ շատ բախումներ ենք ունեցել: Նա այն ֆուտբոլիստն էր, որն ամենաշատն էր զայրացնում: Ավելի ուշ թիմակիցներ դարձանք ՊՍԺ-ում, սակայն «Էլ Կլասիկոներում» միշտ վիճում էինք: Այդ հանդիպումներն անչափ լարված էին անցնում»,- արգենտինացու խոսքը փոխանցում է AS-ը:
Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը հեռացել է «Սևիլյայից» ու կստանա ազատ գործակալի կարգավիճակ:
Fanat, Realmadrid.am