«Ռեալի» մի քանի առանցքային ֆուտբոլիստներ կարող են բաց թողնել առաջիկա հանգստյան օրերին կայանալիք «Էսպանյոլի» դեմ հանդիպումը։
Marca-ի փոխանցմամբ, Կարլո Անչելոտին ցանկանում է խնայել իր առաջատարներին «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղից առաջ։
Այսպիսով, «Էսպանյոլի» դեմ խաղը կարող են բաց թողնել Կարիմ Բենզեման, Դավիդ Ալաբան, Լուկա Մոդրիչը, Դանի Կարվախալը, Ֆերլան Մենդին և Տիբո Կուրտուան։
Հիշեցնենք, որ «Ռեալին» բավարար է «Էսպանյոլի» դեմ խաղում մեկ միավոր վաստակել՝ Լա Լիգայում չեմպիոն հռչակվելու համար։ Ներկա պահին «Սերուցքայինները» 15 միավորի առավելություն ունեն երկրորդ հորիզոնականում գտնվող «Բարսելոնայից»։
Los Merengues, Realmadrid.am