Հոդվածներ

Անձեռնմխելի Վինիսիուսը
23.04.2021
2316 0

Օրերս Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանեց Վինիսիուս Ժունիորի հեռանալու մասին տարածված լուրերը։

«Վինիսիուսը անձեռնմխելի։ Նրա տրանսֆերը չի վաճառվում». նշել էր Պերեսը։

Այստեղ հստակ երևում է, որ ակումբի նախագահը ամբողջովին վստահում և պաշտպանում է երիտասարդ ֆուտբոլիստին։ 

Նշվում է, որ «ՊՍԺ»-ի նախագահ Լեոնարդոն անձամբ է ցանկանում իր թիմում տեսնել երիտասարդ բրազիլացուն, և նույնիսկ մի քանի անգամ այդ հարցով դիմել է «Արքայական» ակումբին և հետաքրքրվել Վինիսիուսի՝ «Ռեալում» ունեցած դիրքի մասին։ 

Սակայն այստեղ հատկանշական է նաև այն, թե ինչ է ասել անձամբ Վինիսուսը։

«Ես գիտեմ, որ նախագահը իմ համար առաջին երկրպագուն է». նշել է նա։ 

Այս խոսքերը չափազանցված չեն։ Պերեսը անձամբ հանձնարարել է ակումբի գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսին որևէ բանակցություններ չտանել Վինիսիուսի հեռանալու հետ կապված։ 

«Ռեալում» այժմ սերնդափոխություն է տեղի ունենում, և ակնհայտ է, որ Վինիսիուսին դիտարկում են այդ համակարգի կարևոր մասնիկներից մեկը և մեծ հույսեր են կապում նրա հետ։ 

Բրազիլացու՝ «Ռեալի» հետ ունեցած պայմանագրի ժամկետի ավարտին դեռ չորս տարի կա, և նա մի քանի անգամ նշել է, որ իր նպատակն է բարձունքների հասնել «Արքայական» ակումբի կազմում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված