• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մբապեն խոսել է Ֆրանսիայի հավաքականում և «Ռեալում» թիմակիցների մասին

Հոդվածներ

Մբապեն խոսել է Ֆրանսիայի հավաքականում և «Ռեալում» թիմակիցների մասին
14.06.2024
2378 0

Մբապեն խոսել է Ֆրանսիայի հավաքականի և «Ռեալի» թիմակիցների մասին

Մենդիի մասին

«Նա յուրահատուկ պատմություն ունի Ֆրանսիայի հավաքակականի հետ։ Ինչ–որ ժամանակ նա հանդես է եկել ազգային թիմի կազմում, ինչ–որ պահի՝ ոչ, սակայն նա հիմա վերադարձել է Եվրոպայի առաջնությունից առաջ։ Նա արժանի է մեկնարկային կազմում տեղ գտնելու համար»։

Չուամենիի մասին

«Չուամենին խելացի տղա է։ Նա մշտապես ձգտում է կատարելագործվելուն և շատ մեծ ժամանակ է տրամադրում իր խաղի տեսավերլուծությանը, ինչպես նաև շատ հարցեր է տալիս»։

Կամավինգայի մասին

«Կամավինգան շատ մեծ փորձ ունի։ Նա շարունակում է աճ գրանցել և ուժի ու տեխնիկայի հիանալի համադրություն է ստեղծում։ Նա կշարունակի առաջ գնալ և զարմացնել բոլորին»։


Ամենակարդացված