• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Տեո Էրնանդեսը կօգտագործի յուրաքանչյուր հնարավորություն «Ռեալ» վերադառնալու համար

Հոդվածներ

Տեո Էրնանդեսը կօգտագործի յուրաքանչյուր հնարավորություն «Ռեալ» վերադառնալու համար
11.06.2024
1625 0

Իսպանական Sport պարբերականի փոխանցմամբ, Տեո Էրնանդեսը հետևում է «Ռեալի»՝ իր հանդեպ ունեցած հետաքրքրվածությանը։ 

Ձախ պաշտպանը գիտի, որ «Սերուցքայինները» այս պահին դիտարկում են իր և Ալֆոնսո Դևիսի տարբերակները։ Նա պատրաստ է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն «Ռեալ» վերադառնալու համար։

Սակայն ֆրանսիացու տրանսֆերը մադրիդյան ակումբի համար կլորիկ գումար կարժենա։ Սպասվում է, որ «Միլանը» մոտ 60 մլն եվրո կպահանջի իր ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց։ 

Տեոն իտալական ակումբի կազմում մասնակցել է 219 հանդիպման՝ դառնալով 29 գոլի և 39 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված