• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • MARCA. Մբապեն տեղեկացրել է «ՊՍԺ»-ի ղեկավարությանը, որ ցանկանում է հեռանալ

Հոդվածներ

MARCA. Մբապեն տեղեկացրել է «ՊՍԺ»-ի ղեկավարությանը, որ ցանկանում է հեռանալ
23.06.2021
3592 0

Ֆրանսիական մի շարք լրատվամիջոցներ նշում են, որ Կիլիան Մբապեն չի ցանկանում երկարաձգել «ՊՍԺ»-ի հետ գործող պայմանագրի ժամկետը և ցանկանում է հեռանալ թիմից։ Այդ մասին նա արդեն հայտնել է ակումբի ղեկավարությանը։ 

Իսպանական Marca պարբերականը կիսվել է լրագրող Դանիել Ռիոլոյի խոսքրեով.

«Գիտեմ, որ Մբապեն հայտնել է «ՊՍԺ»-ին, որ ցանկանում է հառանալ, սակայն դա բարդ գործընթաց է, քանի որ դժվար է գտնել ակումբ, որը պատրաստ կլինի մեծ գումար վճարել նրա տրանսֆերի դիմաց։ Սակայն նորությունը մնում է այն, որ նա իսկապես ցանկանում է հեռանալ». նշել է Ռիոլոն։ 

Սա նշանակում է, որ «ՊՍԺ»-ն հայտնվել է փակուղում։ Նրանք պետք է ամեն ինչ անեն, որ գումար վաստակեն Մբապեի տրանսֆերի արդյունքում, այլապես հաջորդ տարի ֆրանսիացին կարող է հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված