«Ռեալը» ցանկանում է վաճառել Ռեյների տրանսֆերային իրավունքները։
2020 թվականին «Սերուցքայինները» 30 մլն եվրո են վճարել բրազիլացու տրանսֆերի դիմաց, և As-ի փոխանցմամբ, այժմ ակումբը ցանկանում է հետ վերադարձնել այդ գումարի գոնե մի մասը։
Ռեյները մինչ այս որևէ հանդիպում չի անցկացրել «Ռեալի» կազմում։ 2020-ի ի վեր նա վարձակալական հիմունքներով հանդես է եկել «Բորուսիա Դորտումնդի», «Ժիրոնայի» և «Ֆրոզինոնեի» կազմերում։
«Ռեալը» կարող է կրկին անգամ դիմել վարձակալության տարբերակին, սակայն առավել գերադասելի է վաճառել նրա տրանսֆերային իրավունքները։
Los Merengues, Realmadrid.am