Հոդվածներ

Լունինի շրջապատը ցանկանում է, որ նա լքի «Ռեալը»
05.06.2024
1294 0

Անրդեյ Լունինի շրջապատը դրդում է նրան հեռանալ «Արքայական» ակումբից։ 

Relevo-ի փոխանցմամբ, ուկրաինացի դարպասապահը համաձայնել է երակարաձգել իր պայմանագրի ժամկետը մինի 2029 թվականը։ Նա ցանկանում է մնալ «Ռեալում»։ 

Սակայն նրա հարազատների շրջանում կան մարդիկ, ովքեր գտնում են, որ Լունինը պետք է թոփ ակումբի հիմնական դարպասապահ լինի, և ոչ թե «Ռեալի» երկրորդ դարպասապահը։ 

Նշվում է, որ դարպասապահի շրջապատում դժգոհ են, որ ՉԼ-ի եզրափակչում մեկնարկային կազմում տեղ էր հատկացվել Տիբո Կուրտուային։ 

25-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրվածություն են ցուցաբերում մի քանի ակումբներ, և մասնավորապես՝ Մադրիդի «Ատլետիկոն»։

Los Merengues, Realmadrid.am