• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ջուդ Բելինգեմը ճանաչվել է «Ռեալի»՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Հոդվածներ

Ջուդ Բելինգեմը ճանաչվել է «Ռեալի»՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
05.06.2024
723 0

Ջուդ Բելինգեմը ճանաչվել է «Ռեալի»՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Անգլիացին ստացել է Mahou Five Star Player մրցանակը 2023/24 մրցաշրջանի արդյունքներով՝ հաղթելով երկրպագուների շրջանում անցկացված քվեարկությունում։

«Շատ հպարտ եմ, որ ստանում եմ այս մրցանակը «Ռեալում» իմ առաջին մրցաշրջանում։ Անչափ երջանիկ եմ և շնորհակալ երկրպագուներին, որ ընտրել են հենց ինձ։  Ուրախ եմ, որ այստեղ եմ և այս ընտնիքի մի մասն եմ կազմում։ Հուսով եմ, որ նրանց դուր է եկել իմ խաղին հետևելը։ Հիանալի մրցաշրջան էր։

Իսկապես այստեղ ես վայելում եմ ամեն վայրկյանն ու րոպեն։ Դժվար է բառեր գտնել այդ ամենը նկարագրելու համար։ Ամեն անգամ խաղադաշտ դուրս գալիս, ես ինձ երջանիկ եմ զգում։ Ինձ համար մեծ պատիվ է այս ակումբում հանդես գալը». նշել է Բելինգեմը։

2023/24 մրցաշրջանում Ջուդը «Ռեալի» կազմում մասնակցել է 42 հանդիպման և դարձել 23 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված