Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ:
Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Անգլիացին ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի 2023/24 մրցաշրջանում անցկացրել է 10 խաղ՝ դառնալով 6 գոլի և 5 ասիստի հեղինակ:
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» մրցաշարի եզրափակիչում 2-0 հաշվով հաղթել էր «Բորուսիա Դորտմունդին» ու 16-րդ անգամ նվաճել գավաթը:
Fanat, Realmadrid.am