«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ամփոփել է «Ռեալի» դեմ կայացած հանդիպումը։
«Մենք շատ լավ սկսեցինք հանդիպումը։ Բավական որակյալ ֆուտբոլ էինք խաղում։ Արժանի էինք առաջին խաղակեսում հաղթելու։ Դրա համար ունեինք պահեր։ «Ռեալը» իր գոլը խփեց ստանդարտից և դրանից բացի ոչինչ չկարողացավ ստեղծել մեր դարպասին։ Մենք դա թույլ չտվեցինք։
Արդյունքը հիասթափեցնող էր։ Մենք պետք է չկորցնենք մեզ ու հանգստություն պահպանենք։ Երկրորդ կեսում տակտիկական պայքար էր, և նկատելի էր, որ մենք հոգնել էինք։ Քիչ ժամանակ ունեինք այս խաղին պատրաստվելու համար, ուստի պետք է համակերպվենք այս արդյունքի հետ։
Մենք վաստակել էինք մեր գոլը և կարող էինք խփել ևս մեկը։ Բայց մենք բաց թողեցինք, կարելի է ասել, ոչնչից։ Այդպիսի դրվագներ լինում են անհատապես ուժեղ ֆուտբոլիստների դեմ խաղալիս». նշել է Տուխելը։
Los Merengues, Realmadrid.am