ԱԱ 2022-ի խմբային փուլի առաջին տուրում Ֆրանսիայի հավաքականը 4։1 հաշվով հաղթանակի հասավ ավստրալացիների նկատմամբ։ Դուբլի հեղինակ դարձավ Օլիվյե Ժիրուն, իսկ մեկական անգամ աչքի ընկան Ռաբիոն ու Մբապեն։ Հանդիպմանը մասնակցեց նաև «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին։
ԱԱ 2022-ը Կամավինգայի ու Չուամենիի համար առաջինն է։ Նրանցից առաջինը Ավստրալիայի դեմ խաղում մնաց պահեստայինների նստարանին, իսկ երկրորդը խաղադաշտում անցկացրեց 77 րոպե։
Այդ առիթով «Ռեալը» հատուկ ռետրո քարտեր է թողարկել։
Los Merengues, Realmadrid.am