Մյունխենի «Բավարիայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»:
Այս մասին հաղորդում է Marca-ի լրագրող Կառլոս Կարպիոն:
Գերմանացին կարծում է, որ «Արքայական ակումբ» տեղափոխությունը քայլ առաջ կլինի իր կարիերայում:
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա խաղացողը «Բավարիայի» կազմում անցկացրել է 38 խաղ՝ դառնալով 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am