Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուն կարիերան կարող է շարունակել Սաուդյան Արաբիայում:
Ինսայդեր Խոսե Ֆելիքս Դիասի հաղորդմամբ՝ իսպանացին լուրջ բանակցություններ է վարում «Ալ-Իթհադի» հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արքայական ակումբը» կարող է 1,5 միլիոն եվրոյով գնել Խոսելուի տրանսֆերային իրավունքը, որը պատկանում է «Էսպանյոլին»:
Հիշեցնենք, որ հարձակվողը փոխարինման էր դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Բավարիայի» դեմ խաղում, ձևակերպել էր դուբլ՝ մադրիդյան գրանդին դուրս բերելով եզրափակիչ, որտեղ մրցակիցը «Բորուսիա Դորտմունդն է»:
Fanat, Realmadrid.am