Կիլիան Մբապեն 3 շաբաթ չի կարող օգնել Մադրիդի «Ռեալին», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆրանսիացու մոտ ախտորոշվել է ազդրի երկգլխանի մկանի վնասվածք:
Աշխարհի չեմպիոնը բաց կթողնի «Ատլետիկոյի» դեմ մադրիդյան դերբին, «Լիլի» հետ Չեմպիոնների լիգայի հանդիպումը, «Վիլյառեալի» դեմ տնային խաղն ու Ֆրանսիայի հավաքականի առաջիկա 2 հանդիպումները:
Հիշեցնենք, որ Մբապեն առաջին մրցաշրջանն է անցկացնում «Արքայական ակումբում» ու 9 խաղում խփել է 7 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:
Fanat, Realmadrid.am