AS–ի լրագրող Խավիեր Սիլեսի կարծիքը
«Վիլյառեալի» դեմ խաղից հետո Անչելոտիի գլխավոր եզրահանգումը Միլիտաոյի՝ ՉԼ–ի եզրափակիչին պատրաստ լինելու հարցն էր, ավելի ստույգ՝ բացարձակապես անպատրաստությունը։
«Դեղին սուզանավի» դեմ նրա ելույթը բրազիլացուն զրկեց «Բորուսիայի» դեմ (01.06, 23:00) նրա խաղալու բոլոր շանսերից։
Այդ հանդիպմանը Միլիտաոն պարտվեց բոլոր մենապայքարներում, շատ դանդաղ էր և ուշադրության և վճռականության պակաս էր զգում։ Անչելոտին ստիպված էր նրան փոխարինել 60–րդ րոպեին, որպեսզի կանխեր Սյորլոթի վերահաս «պոկերը»։
Դա է պատճառը, որ «սերուցքայինների» կազմում Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կենտրոնական պաշտպանի զույգ կկազմեն Ռյուդիգերն ու Նաչոն։