Հոդվածներ

Չուամենին կմնա առանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչի
21.05.2024
2236 0

Օրելյեն Չուամենին չի հասցնի վերականգնվել նախքան Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։

Ֆրանսիացին վնասվածք էև ստացել ՉԼ–ի կիսաեզրափակիչի պատասխան խաղում, ինչը նրան թույլ չի տա մասնակցել «Բորուսիայի» դեմ եզրափակիչին։

Ֆրանսիացին անում է ամեն ինչ, որպեսզի կարողանա օգնել թիմին «Ուեմբլիում», սակայն հիմա նրա նպատակը Եվրոպայի առաջնությանը պատրաստ լինելն է, ինչը նույնպես հեշտ գործ չէ։

Չուամենին խորհրդակցել է տարբեր մասնագետների հետ՝ փորձելով արագացնել բուժման ընթացքը։  L'Equipe-ի հաղորդմամբ՝ նա անգամ ԱՄՆ է մեկնել, որպեսզի հանդիպի ամերիկացի բժիշկներին։

Ֆրանսիացու ապաքինումն ընթանում է սպասվածի պես, սակայն մնում է միայն հուսալ, որ դա նրան Եվրոպայի առաջնություն չի արժենա։

Էդուարդո Կամավինգան կծածկի նրա դիրքը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, նա նույնես շատ լավ դիրքային ֆուտբոլիստ է, սակայն Օրելյենը դարձել էր «Արքայական ակումբի» հաջողության թալիսմանը։

Նախքան վնասվածքը Չուամենին մեկնարկային կազմում ընդգրկվում էր կամ կիսապաշտպանությունում կամ պաշտպանությունում և Լա լիգայի 38 խաղում խփել էր 3 գոլ։