Բրիտանական The Athletic հայտնի պարբերականը հերքում է իսպանական մամուլում տարածված այն լուրերը, որ Սերխիո Ռամոսը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։
Ռամոսի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է ամռանը, և ֆուտբոլիստը դեռ համաձայնության չի հասել ակումբի հետ նոր պայմանագիր կնքելու հարցում։ Նրան արդեն կապում են անգլիական ակումբների հետ, սակայն The Athletic-ը վստահ է, որ դա անիրականանալի է։
2016-ին նշվում էր, որ Ռամոսը շատ մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, սակայն արդյունքում պարզվեց, որ իսպանացին դա օգտագործել էր «Ռեալի» կողմից ավելի շահավետ առաջարկ ստանալու համար։ «Յունայթեդում» չեն պատրաստվում ևս մեկ անգամ խայծը կուլ տալ։
Los Merengues, Realmadrid.am