Իսպանիայի առաջնության 37–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս ոչ–ոքի՝ 4–4 հաշվով ավարտեց հանդիպումը «Վիլյառեալի» հետ։
Լուկաս Վասկես․ «Ես ցանկանում եմ մնալ «Ռեալում»։ Բանակցություննե՞ր, ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Եվրո–2024–ը՞, ես այս մրցաշարում մեծ հաճույքով կպաշտպանեի Իսպանիայի գույները։
Խոսելու․ «Գյուլերը մեր բրիլիանտն է, որի մասին բոլորս շատ ենք հոգ տանում։ Արդան կարծես մեր կրտսեր եղբայրը լինի՝ մանավանդ թիմի վետերանների համար։ Նա «Ռեալի» երկրպագուներին բազմաթիվ ուրախ պահեր կպարգևի»։
Գյուլեր․ «Ես լիովին հարմարվել եմ «Ռեալին», ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներին, մարզիչներին ու երկրպագուներին՝ աջակցության համար։ Ես ցանկանում եմ բոլորին օգնել գոլերով։ Այս ակումբում մենք միշտ պարտավոր ենք հաղթել»։