Այսօր «Ռեալին» բարդ խաղ է սպասվում Միլանում։ «Սերուցքայինները» ՉԼ-ի խմբային փուլի առաջին տուրի շրջանակներում մրցակցի հարկի տակ մրցելու են «Ինտերի» հետ։
Խաղից առաջ Կարիմ Բենզեման մասնակցել է մամլո ասուլիսի, որի ընթացքում անդրադարձ է կատարել նաև Վինիսիուսին։
«Վինին երիտասարդ ֆուտբոլիստ է, ով այժմ նաև խաղալու փորձ ունի «Ռեալում»։ Նա շատ է օգնում թիմին, խփում է գոլեր։ Նա շատ արագ է, և կարծում եմ, որ կկարողանա օգնել թիմին ողջ մրցաշրջանի ընթացքում։
Վինին լավ ֆուտբոլիստ է, և ես հավատում եմ նրան։ Այո՛, ես զրուցում եմ նրա հետ և փորձում օգնել նրան». նշել է Բենզեման:
Los Merengues, Realmadrid.am