Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան նշանակել է Լա լիգայի 5-րդ տուրի մրցավարներին:
«Վալենսիա» - «Ռեալ» հանդիպումը սպասարկելու է Պաբլո Գոնսալես Ֆուեռտեսը: VAR-ի պատասխանատուն է լինելու Իգնասիո Իգլեսիաս Վիլյանուեվան:
Հատկանշական է, որ Գոնսալես Ֆուեռտեսը դատել է «Ռեալի» 7 հանդիպում, որոնցում «սերուցքայինները» տոնել են 4 հաղթանակ, 2 հանդիպում ավարտել են ոչ-ոքի և 1 անգամ պարտություն են կրել:
Fanat, Realmadrid.am