Բոլորին քաջ հայտնի է, որ 2014 թվականին Նեյմարի տրանսֆերը ձախողելուց հետո Ֆլորենտինո Պերեսը ավելի լուրջ քայլեր է ձեռնարկել բրազիլացի ֆուտբոլիստների տրանսֆերների համար։
Այդ պահից ի վեր «Ռեալը» 5 բրազիլացի ֆուտբոլիստ է հրավիրել, ովքեր մինչ այժմ տեղ են զբաղեցնում թիմի կարևոր ֆուտբոլիստների ցուցակում։
Օրերս Ֆաբրիցիո Ռոմանոն հայտարարեց, որ «Սերուցքայինները» նոր պայմանագրեր են կնքել Միլիտաոյի, Ռոդրիգոյի և Վինիսիուսի հետ։
Ապշեցնող է նրանց նոր հրաժարագները։ Միլիտաոյի դեպքում այն կազմում է 500 մլն եվրո, իսկ ահա Ռոդրիգոյի և Վինիսիուսի պարագայում՝ 1 մլրդ եվրո։
Միլիտաոյի և Ռոդրիգոյի նոր պայմանագրերը նախատեսված են մինչ 2028 թվականը, իսկ Վինիսիուսինը՝ մինչ 2027-ը։
Ակումբի կողմից դեռ պաշտոնական հայտարարություն չի եղել, սակայն այս որոշումը ավելի քան մոտ է իրականությանը։
Los Merengues, Realmadrid.am