«Վիլյառեալի» դեմ խաղից առաջ կայացած մամլո ասուլիսի ժամանակ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին բնութագրել է Թոնի Կրոսին։
«Նա գերմանացի է։ Մենք շատ ընդհանրություններ ունենք։ Նա սիրում է լսել, ոչ թե խոսել, իսկ երբ խոսում է, շատ հստակ է լինում։ Նրա մոտ կասկածներ չկան, անկեղծ է։ Ինձ իսկապես դուր է գալիս նրա էությունը». նշել է իտալացի մասնագետը։
Կրոսի և Մոդրիչի ապագայի վերաբերյալ մարզիչը չի շտապում խոսել։
«Ես միշտ դրական եմ տրամադրված։ Ես երբեք խնդիրներ չեմ ունեցել Մոդրիչի հետ։ Մենք հարգում ենք միմյանց։ Նա հիանալի տղա է, հիանալի ֆուտբոլիստ։ Լավ հարաբերություններ ունեմ նաև Կրոսի հետ, այնպես որ մենք իսկապես երջանիկ ենք։ Այժմ մենք կենտրոնցած ենք առաջիկա հանդիպումների վրա, իսկ ապագայի մասին կխոսենք ՉԼ-ի եզրափակչից հետո». նշել է Անչելոտին։
Los Merengues, Realmadrid.am