Հոդվածներ

Մբապեն հոսպիտալացվել է և կվիրահատվի Դյուսելդորֆում
17.06.2024
6846 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն հոսպիտալացվել է և  կվիրահատվի Դյուսելդորֆում: Աշխարհի չեմպիոնի մոտ ախտորոշվել է քթի կոտրվածք:

Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում կատարելով Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային:

Մբապեն Եվրո-2024-ի խմբային փուլի՝ Ավստրիա - Ֆրանսիա հանդիպման 85-րդ րոպեին բախվել էր մրցակցի պաշտպանին ու քթի վնասվածքից հետո փոխարինվել՝ խաղադաշտում տեղը զիջելով Օլիվյե Ժիրուին:

Ֆրանսիացիները հաղթել էին նվազագույն հաշվով, իսկ մրցակցի ինքնագոլը գրանցվել էր հենց Մբապեի փոխանցումից հետո:

Fanat, Realmadrid.am