Յուլիան Նագելսմանը նշել է, թե ինչ է զգում, երբ գրկում է Թոնի Կրոսին։
«Երբ գրկում ես Կրոսին, թվում է, թե նա պատրաստված է պողպատից։ Նա հիանալի մարզավիճակում է, չնայած որ այլևս վաղուց 20 տարեկան չէ։ժ
Նա շատ ուշադիր է հետևում իրեն և նման չէ մեկին, ով չի ցանկանում մարզվել, կամ գտնում է, որ ժամանակն է իրեն փոխարինող փնտրելու։
Նրա մարմինը վերջին տարիների ընթացքում լավագույն վիճակում է։ Նա անձամբ է դա ասել։ Կրոսի մոտ ոչինչ չի ցավում, որևէ անհարմարություններ չկան։ Նա իր լավագույն մարզավիճակում է և պատրաստ է խաղալ 90 րոպե յուրաքանչյուր խաղում». նշել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչը։
Los Merengues, Realmadrid.am