Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի գլխավոր դատախազություն հայց է ներկայացրել Վինիսիուսի նկատմամբ «Վալենսիայի» երկրպագուի կողմից արված ռասիստական արտահայտությունների վերաբերյալ:
«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը ամենախիստ կերպով դատապարտում է այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան երեկ Վինիսիուսի նկատմամբ:
Ակումբը կարծում է, որ նման երևույթները համարվում են հանցագործություն, որը պարունակում է ատելություն:
Իսպանիայի օրենսգրքի 124-րդ կետը պաշտպանում է քաղաքացիների իրավունքն ու ընդհանուր հետաքրքրությունները:
Հաշվի առնելով երեկվա իրադարձությունների լրջությունը՝ դիմում ենք դատարան մեղադրողի կարգավիճակում ու ակնկալում անաչառ քննություն»,- ասված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում բրազիլացու նկատմամբ նմանատիպ դեպք գրանցվել էր նաև «Մալյորկայի» դեմ արտագնա խաղում:
Fanat, Realmadrid.am