Կարլո Անչելոտին վերադարձել է Իտալիա՝ մասնավորապես Բոլոնիա, որպեսզի լավ ժամանակ անցկացնի իր ընտանիքի ու ընկերների հետ։
«Ռեալի» ֆուտբոլիստներն ու մյուս մարզիչները մի քանի օր հանգստի հնարավորություն են ստացել Լա Լիգայի 36-րդ տիտղոսը նվաճելուց հետո։
«Ռեալի» առաջիկա հանդիպումը կայանալու է կիրակի օրը։ Մրցակիցը լինելու է «Վիլյառեալը»։ Իսկ մինչ այդ Անչելոտիի սաները կարող են մի փոքր թուլանալ։
Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում «Սերուցքայիններն» իրենց վերջին հանդիպումը կանցկացնեն «Բետիսի» դեմ մայիսի 25-ին, որից հետո կնախապատրաստվեն հունիսի 1-ին կայանալիք ՉԼ-ի եզրափակչին։
Los Merengues, Realmadrid.am