Կեպա Արիսաբալագան վերջին հանդիպումը կանցկացնի «Ռեալի» կազմում՝ որոշումն արդեն կայացված է, սակայն դեռ վերջնական որոշում չկա, թե հատկապես որ խաղում նա վերջին անգամ կպաշտպանի «Արքայական ակումբի» դարպասը։
Հունիսին Կեպայի վարձակալական պայմանագրի ժամկետը լրանում է, չնայած կար հնարավորություն նրան պահել թիմում, սակայն «Ռեալը» նման տարբերակ չի դիտարկում Տիբո Կուրտուայի վերադարձից հետո։ Հուլիսի 1–ից Կեպան այլևս չի համարվելու «Ռեալի» ֆուտբոլիստի, սակայն նախքան այդ պահը ևս 3 պաշտոնական հանդիպում կա։
Մարզչական շտաբը գոհ է Արիսաբալագայի կատարած աշխատանքից և վարքից՝ չնայած իսպանացու համար դժվար իրավիճակին․ նա թիմ էր ժամանել հիմնական դարպասապահի կարգավիճակով, սակայն հետագայում դարձավ պահեստային դարպասապահ։
Խնդիրն այն էր, որ Կեպան այդպես էլ չկարոցացավ ապահովության զգացողություն հաղորդել, ինչը կարևոր էր Անչելոտիի համար։ Կեպան ձախողվեց Սաուդյան Արաբիայում, իսկ Անդրեյը վստահ գործեց։ Ինչ–որ ժամանակ Անչելոտին չէր կարողանում կողմնորոշվել հիմնական դարպասապահի ընտրության հարցում, սակայն ի վերջո նրա ընտրությունը կանգ առավ ուկրաինացու վրա։
Չնայած այս ամենին՝ Կեպան թևաթափ չեղավ և չհանձնվեց։ Նա շարունակեց քրտնաջան աշխատել մարզումներին, իսկ պահեստայինների նստարանին բարձրացնում էր թիմակիցների տրամադրությունը։ Կառլո Անչելոտին և նրա շտաբը շատ գոհ են դարպասապահի պահվածքից, այդ պատճառով էլ պատրաստ են նրան հնարավորություն ընձեռել վերջին հանդիպումն անցկացնել որպես «Արքայական ակումբի» դարպասապահ։
Խաղադաշտում Կեպան անցկացրեց 1730 րոպե, 19 հանդիպում, բաց թողեց 18 գնդակ, իսկ 8–ում դարպասը «չոր» պահեց։