Մադրիդի «Ռեալը» որոշել է երկարաձգել կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի պայմանագրի ժամկետը:
Լրագրող Ռամոն Ալվարեսի տեղեկություններով, «Արքայական ակումբն» արդեն սկսել է աշխատել այդ ուղղությամբ:
Սա կապված է Կիլիան Մբապեի տեղափոխության հետ, որը կդառնա մադրիդյան գրանդի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է բարելավել անգլիացու աշխատավարձը:
20-ամյա ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը:
Հիշեցնենք, որ Ջուդ Բելինգեմն առաջին մրցաշրջանն է անցկացնում Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարի 14-ակի հաղթողի կազմում ու 29 խաղում խփել է 20 գոլ, կատարել 8 ասիստ:
Fanat, Realmadrid.am