Տիբո Կուրտուան կպաշտպանի «Ռեալի» դարպասը մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչը մնացած 4 խաղերում:
Այս մասին հաղորդում է Relevo-ն:
Նշվում է, որ եթե բելգիացին իրեն լավ զգա, ապա տարվա կարևորագույն խաղում նույնպես նա կլինի մեկնարկային կազմում, եթե ոչ՝ այդ պարտականությունը կստանձնի Անդրեյ Լունինը:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» 18-րդ անգամ դուրս է եկել ՉԼ եզրափակիչ, որտեղ կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ:
Fanat, Realmadrid.am