Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալես Բլանկոն յուրօրինակ կերպով է արձագանքել «Բավարիայի» գոլին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում:
«Այս տղաները չեն գիտակցում, թե ինչ արեցին»,- իսպանացու խոսքը մեջբերում է El Larguero-ն:
Ռաուլն, ամենայն հավանականությամբ, նկատի ունի այն, որ «Արքայական ակումբը» բազմիցս առաջինն է գոլ բաց թողել, սակայն հետո վերադարձել է ու կրկին պատմություն կերտել:
Հիշեցնենք, որ մյունխենացիները բացել էին հաշիվը, սակայն մադրիդյան գրանդը քամբեք էր ձևակերպել՝ դուրս գալով եզրափակիչ: Հանդիպման վերջնամասում դուբլի հեղինակ էր դարձել Խոսելուն:
Fanat, Realmadrid.am