Մադրիդի «Ռեալի» լեգենդար ավագ Իկեր Կասիլյասը կարծում է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Արքայական ակումբի» դարպասը պետք է շարունակի պաշտպանել Անդրեյ Լունինը:
«Կարծում եմ՝ եզրափակիչում պետք է խաղա Լունինը: Կուրտուան ապացուցելու բան չունի, նա կրկին կլինի աշխարհի լավագույն դարպասապահը, սակայն շատ ժամանակ չի անցել վերականգնումից, իսկ Լունինը ցուցադրել է հուսալիություն»,- իսպանացու խոսքը փոխանցում է AS-ը:
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» պատմության մեջ 18-րդ անգամ դուրս եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ մրցակիցը Դորտմունդի «Բորուսիան» է»:
Fanat, Realmadrid.am