Օրելիեն Չուամենին The Bridge-ի եթերի ժամանակ խորհուրդ է հարցրել դերասան Օմար Սիից, թե ինչպես պահել կապը անձնական և պրոֆեսիոնալ կյանքի միջև։
«Տանը ես ես եմ՝ Օրելիեն Չուամենին, բայց երբ դուրս եմ գալիս խաղադաշտ, մի փոքր նման է նրան, որ ես բեմում եմ։ Դա ուրիշ կերպար է։
Իրականում, երբ մենք դիտում ենք ֆուտբոլը, ամենաբարդը ոչ թե այն է, ինչ մենք անում ենք, այլ այն, թե ինչպես ենք մենք կենտրոնանում դա անելու համար։
Երբ դու սկսում ես շփվել լրագրողների հետ, ժամանակի ընթացքում բառապաշարդ նեղանում է, քանի որ կան բաներ, որոնց մասին չի կարելի խոսել։ Դա փաստ է։
Ֆրանսիայում դա հնչում է այսպես, որ ֆուտբոլիստը չպետք է անհատականություն դրսևորի։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեզ սիրում և ատում են միաժամանակ». նշել է «Ռեալի» կիսապաշտպանը։
Los Merengues, Realmadrid.am