COPE-ի փոխանցմամբ, Դորտմունդի «Բորուսիայում» վարձավճարային հիմունքներով հանդես եկով Ռեյները կարող է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում վերադառնալ Իսպանիայի՝ համալրելով «Վալյադոլիդի» շարքերը։
Նշվում է, որ բրազիլացին դժգոհ է գերմանական ակումբում ստացած խաղաժամանակից և ցանկանում է տեղափոխվել այնպիսի թիմ, որտեղ ավելի շատ հնարավորություն կունենա իրեն դրսևորելու։
Այս մրցաշրջանում 18-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 136 րոպե։
«Ռեալը» նրա տրանսֆերային իրավունքները ձեռք էր բերել նախորդ հունվարին 30 մլն եվրոյի դիմաց։
«Ռեալում» անցկացրած 6 ամսիների ընթացքում Ռեյները 3 հանդիպման է մասնակցել «Կաստիլիայի» կազմում՝ դառնալով երկու գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am