Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ՈՒԵՖԱ–ի պաշտոնական կայքը։
23–ամյա բրազիլացին ՉԼ–ի կիսաեզրափակիչի առաջին խաղում երկու գնդակ էր ուղարկել «Բավարիայի» դարպասը (2-2):
Մրցանակին հավակնում էր նաև Մատս Հյումելսը «Բորուսիայից», որի թիմը հաղթել էր ՊՍԺ–ին (1-0):