Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն. Պեդրո Կասադո
11.01.2021
1387 0

Կյանքից հեռացել է Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Պեդրո Կասադոն։ Նա «Ռեալի» գույները պաշտպանել է 1960-66 թվականների ընթացքում։ 

«Ռեալ Մադրիդը» իր ցավակցություններն է հղել Պեդրոյի ընտանիքին։ 

 «Արքայական» ակումբի կազմում Կասադոն մեկ անգամ նվաճել է Եվրոպայի գավաթը, 1 անգամ Միջազգային գավաթը, 6 անգամ դարձել է Լա Լիգայի հաղթող և մեկ անգամ հաղթել Իսպանիայի գավաթի խաղարկությունում։ Նա նաև եղել է Իսպանիայի հավաքականի անդամ։ 

Կասադոն մահացել է 83 տարեկան հասակում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված