«Ռեալի» մինչմրցաշրջանային պատրաստությունն ավարտվեց. թիմը երեք ընկերական հանդիպում անցկացրեց ԱՄՆ-ում՝ 1 հաղթանակ, 1 պարտություն և 1 ոչ-ոքի։
Ֆուտբոլիստների ոչ մեծ ցանկ, որոնք ամենաշատը տպավորեցին այս խաղերում։
Կարիմ Բենզեմա
Չնայած այն հանգամանքին, որ ֆրանսիացին բոլորից ուշ վերադարձավ մարզումներին, նա ապացուցեց, որ հիանալի մարզավիճակում է և անգամ մինչմրցաշրջանային մրցաշարն ավարտեց լավագույն ռմբարկուի կարգավիճակում։
Էդուարդո Կամավինգա
Երիտասարդը բավականին շատ խաղաժամանակ ստացավ և հերթական անգամ ապացուցեց, որ բազմակողմանի զարգացած ֆուտբոլիստ է՝ ունակ կրեատիվ գործողությունների և պաշտպանվելու հատկությամբ։ «Ամերիկայի» դեմ նրա ելույթը դեռ երկար կհիշվի։
Թոնի Կրոս
Գերմանացին անհավանական հանդիպում անցկացրեց «Յուվենտուսի» դեմ խաղում և լավ տեսք ուներ նաև այլ խաղերում։ Եթե Կրոսը պահպանի լավ մարզավիճակը՝ խնդիր չի ունենա մեկնարկային կազմում տեղ գտնելու հարցում։ Կրոսը ստաբիլության էտալոն է։
Ֆեդե Վալվերդե
Անչելոտին շարունակում է Վալվերդեին օգտագործել աջ եզրում, քանի որ նրան համարում է կազմի ամենահուսալի ֆուտբոլիստներից մեկը։ Մինչմրցաշրջանի ժամանակ ուրուգվայցին հերթական անգամ ցուցաբերեց ունիվերսալություն։
Լուկա Մոդրիչ
Նրա հետ «Ռեալն» ամբողջովին այլ թիմ է։ «Բարսելոնայի» դեմ խաղում նա դա հիանալի ցույց տվեց։ Խաղադաշտ դուրս գալուց հետո խորվաթ ֆուտբոլիստը սկսեց վերահսկել խաղի ընթացքը։
Էդեն Ազար
31-ամյա ֆուտբոլիստը չէր փայլում, բայց պետք է արժանին մատուցել, որ նա արժանի տեսք ուներ նոր դերում։ Անչելոտին նրան փորձարկում էր կեղծ 9 համարի դիրքում և, ամենայն հավանակությոմբ, Էդենն այս մրցաշրջանում կդառնա Բենզեմայի փոխարինողը (եթե իհարկե, նոր հարձակվող թիմ չգա): Բելգիացին անգամ գոլ խփեց և հիանալի գոլային փոխանցում կատարեց։