«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է վերադառնալ Ֆրանսիայի հավաքական: Այս մասին հաղորդում են իսպանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը չի հրավիրվել իր երկրի ազգային հավաքական 2015 թվականից սկսած, երբ բացահայտվեց Մատյե Վալբուենային շանտաժի ենթարկելու գործը:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 16 հանդիպում, դարձել 8 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am