Էրլինգ Հալանդը որևէ արդյունավետ գործողությամբ աչքի չընկավ Մադրիդի «Ռեալի» դեմ կայացած երկու խաղերում։
Նորվեգացի հարձակվողն ընդամենը 11 ճիշտ փոխանցում է կատարել երկու խաղերում միասին։
Ողջ ընթացքում նրան կրկնակոխ հետևում էր Անտոնիո Ռյուդիգերը, ով դարձավ դիմակայության գլխավոր հերոսներից մեկը։ Գերմանացի պաշտպանը նաև հստակ իրացրեց հաղթական 11 մետրանոցը։
Արդյունքում «Սերուցքայինները» նվաճեցին ՉԼ-ի կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր, որտեղ մրցակիցը լինելու է Մյունխենի «Բավարիան»։
Los Merengues, Realmadrid.am