«Ռեալի» վինգեր Էդեն Ազարը կարող է վերադառնալ «Չելսի»:
Ինչպես հաղորդում է defensacentral-ը, «ազնվականները» պատրաստ են վերադարձնել բելգիացուն՝ 40-50 մլն եվրոյի դիմաց:
Հիշեցնենք, որ 2019 թվականի ամռանը «արքայական» ակումբը մոտ 120 մլն եվրո էր վճարել Ազարի տեղափոխության համար:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա խաղացողն անցկացրել է 8 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ:
Fanat, Realmadrid.am