Սերխիո Ռամոսը չի վերադառնա «Սևիլյա», որտեղ հանդես է եկել 2004-2005 թվականներին:
Ինչպես հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, անդալուզյան թիմը երբեք չի դիտարկել իսպանացու վերադարձի տարբերակը: Նշվում է, որ Սերխիոն բանակցություններ է վարում այլ ակումբի հետ:
Միևնույն ժամանակ AS-ը հայտնում է, որ իսպանացի ֆուտբոլիստը ցանկանում է նոր ակումբում վաստակել տարեկան 12 մլն եվրո:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» ու ՊՍԺ-ն:
Fanat, Realmadrid.am