Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մադրիդի «Ռեալին» կոչ է արել ֆուտբոլիստներին թույլատրել մասնակցել Փարիզի ամառային Օլիմպիական խաղերին:
«Կարծում եմ՝ եվրոպական գրանդները պետք է միանան մեզ, որ կարողանանք հիանալի շոու կազմակերպել: Նկատի ունեմ «Ռեալին»: Չեմ խոսել Մբապեի հետ, սակայն հույս ունեմ, որ նրա ակումբը կթույլատրի մասնակցել Օլիմպիական խաղերին»,- նախագահի խոսքը փոխանցում է RMC Sport-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամռանը Կիլիան Մբապեն ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա ՊՍժ-ից ու կհամալրի Մադրիդի «Ռեալը»: «Սերուցքայինները» նախապես հայտարարել էին, որ չեն պատրաստվում վտանգել ֆուտբոլիստների առողջությունն ու մտադիր են նրանց արգելել մասնակցել ընթացիկ տարվա կարևորագույն ստուգատեսներից մեկին:
Fanat, Realmadrid.am