AS–ի անդրադարձը
«Ռեալ Մադրիդը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչը «Մանչեսթեր Սիթիի» դեմ սկսեց հաշվի մեջ զիջելով, սակայն կարողացավ հետ գալ և առաջ անցնել հաշվի մեջ, կրկին հաշվի մեջ զիջել, սակայն արդյունքում Ֆեդե Վալվերդեի գոլի շնորհիվ արձանագրվեց ոչ–ոքի, որը հավասարեցնում է թիմերի՝ կիսաեզրափակիչ դուրս գալու շանսերը։
Այնուամենայնիվ, «Էթիհադում» կայանալիք խաղից առաջ Կառլո Անչելոտին անհանգստանալու տեղ ունի՝ Մանչեսթերի վերջին երկու խաղերում թիմը 8 գնդակ է բաց թողել՝ յուրաքանչյուր խաղում 4–ական։ Այդ խաղերում հարձակումն ավելի ուժեղ էր պաշտպանությունից և «Ռեալը» եզրակացրեց՝ չպետք է թերահավատորեն մոտենալ հեռահար հարվածներին, դրա համար կարելի է թանկ վճարել։
Վերջին 42 խաղերում «սերուցքայինները» ընդամենը 5 գոլ էին բաց թողել տուգանային հրապարակից դուրս կատարված հարվածից հետո՝ երկուսը Լա լիգայում («Բետիս» և «Ալմերիա»), երկուսը Իսպանիայի Սուպերգավաթում («Ատլետիկո» և «Բարսելոնա»), ևս մեկը Չեմպիոնների լիգայում («Ունիոն Բեռլին»):
Խաղից հետո լրագրողները հարցրել էին Ռոդրիգոյին, թե արդյոք կոպիտ սխալ չէր «Սիթիի» հեռահար հարվածները չկանգնեցնելը, անգամ եթե այդ դիրքից գոլի հավանականությունը քիչ հավանական էր թվում։
«Մենք գիտեինք, որ նրանք լավ ֆուտբոլիստներ ունեն և կարող են հեռվից հարվածել և մենք պետք է ավելի վաղ ծածկեինք դրանք։ Մենք անհաջողություն կրեցինք և ասելու այլ բան չկա, պետք է հաղթենք հյուրընկալվելիս։ Ամեն բան կվճռվի պատասխան խաղում։ Ով ավելի քիչ սխալվի, նա էլ կանցնի հաջորդ փուլ,– ասել է ֆուտբոլիստը։